Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եթե ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, ապա կլինեմ այնտեղ. Իբրահիմովիչ

Եթե ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, ապա կլինեմ այնտեղ. Իբրահիմովիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով պայմանագիր է կնքել MLS-ի «Լոս-Անջելես Գելակսի»-ի հետ, մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընթացքում իր հնարավոր վերադարձը Շվեդիայի ազգային հավաքական:

«Այժմ հիմնական ուշադրությունը դարձնում եմ նոր ակումբին: Ես պետք է ծանոթանամ թիմում իմ ընկերների և քաղաքի հետ: Երբ ես ավարտեմ բոլոր գործերս՝ ժամանակ կլինի մտածել հաջորդ քայլի մասին: Ինձ զանգահարում են ամեն օր և հարցնում՝ լա՞վ եմ ինձ զգում, ի՞նչ եմ ցանկանում, ի՞նչ մտածում և ի՞նչպես են ընթանում գործերս: Բայց ամեն ինչ իր ժամանակին: Եթե ինձ լավ զգամ և ուժերս հավաքեմ, ապա դռները մշտապես բաց կլինեն: Եթե ես ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական՝ կլինեմ այնտեղ: Եթե չցանկանամ՝ չեմ վերադառնա: Կտեսնենք ինչպես գործերը կընթանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Goal.com-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]