1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի են ունեցել միջոցառումներ

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի են ունեցել միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի են ունեցան մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը:

Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվել է Dis moi dix mots դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ:

Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված են եղել Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր: Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]