Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը պատասխանատուների խոսքով աննախադեպ ցուցանիշ է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, նկատել են, որ 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարը երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ նպատակ ունի սերունդների մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում սերմանել:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]