Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքում քամին տանիքներ է վնասել

Գեղարքունիքում քամին տանիքներ է վնասել

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզը, մարտի 23-ի երեկոյան ժամերից սկսած, գտնվում է ուժեղ քամիների ազդեցության տակ, որոնք շարունակվում են նաեւ մարտի 24-ի ցերեկային ժամերի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, քամու պոռթկումները հասել են մինչեւ 25 մետր վայրկյան արագության: Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 2 ահազանգ՝ քամու պատճառած վնասների մասին: Մի դեպքում քամին քշել է Գավառ քաղաքի թիվ 39 բազմաբնակարան շենքի, մյուս դեպքում՝ Աստղաձորի վարչական տարածքում գտնվող թռչնաբուծարանի շենքի տանիքը: Փրկարարները մեկնել են ահազանգի հետքերով:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը պարզեց դեպքի վայրում՝ քամին պոկել եւ ցած է շպրտել Գավառի թիվ 39 բազմաբնակարան շենքի տանիքի կես հատվածը, իսկ մնացած կես հատվածն այս պահին տեղում ամրացնում են փրկարարները: Բարեբախտաբար, ցած շպրտված թիթեղյա կամ փայտյա կտորները դժբախտ պատահարների պատճառ չեն դարձել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]