Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գանձակ համայնքի բյուջեն 2018 թվականին ավելացել է 10 միլիոն դրամով

Գանձակ համայնքի բյուջեն 2018 թվականին ավելացել է 10 միլիոն դրամով

ԳԱՎԱՌ, 24 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բյուջեն 2017 թվականին կազմել է ավելի քան 98 միլիոն դրամ, որի 36 միլիոն դրամը հատկացվել է աշխատավարձերին, 2 միլիոն դրամը՝ տրամադրվել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին,իսկ մնացած միջոցներն ուղղվել են համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Իսկ 2018 թվականին եղած միջոցներն ավելացել են 10 միլիոն դրամով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, գյուղի հանրակրթական դպրոցները , լինելով մարզպետարանի ենթակայության, եւս արժանացել են համայնքապետարանի ուշադրությանը: «Նորոգվել է Գանձակի N1 միջնակարգ դպրոցի տանիքի քայքայված հատվածը:Գանձակի N2 միջնակարգ դպրոցում էլ վերանորոգվել ու կահավորվել է ռազմագիտության դասասենյակը:Նույն դպրոցում վերանորոգվել է մեկ սանհանգույց: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն. 800 հազար դրամ, որի 500 հազարը հատկացրել է կրթօջախը՝ դպրոցի տնտեսած միջոցներից: Անբարեկարգ վիճակում են եղել նաեւ մանկապարտեզի 2 սանհանգույցները: Դրանց հիմնանորոգման համար համայնքի բյուջեից ծախսվել է 1 միլիոն 800 հազար դրամ:

«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպությունն էլ տրամադրել է 500 հազար դրամի շինանյութ: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին ընդարձակել ենք նաեւ գիշերային լուսավորվածության ցանցը, վերանորոգել գյուղի հուշահամալիրը, գյուղի կենտրոնում կառուցել հանրային 2 զուգարան, 3 կանգառներում տեղադրվել են սպասասրահներ: Առաջիկա ամիսների ընթացքում 7 միլիոն դրամով Գանձակը կունենա համայնքի մուտքը խորհրդանշող կառույց, որի շինարարությունը մեկնարկել էր նախորդ տարի: Գանձակ համայնքի 2018 թվականի բյուջեն կազմում է 108 միլիոն դրամ, որը 10 միլիոն դրամով ավել է նախորդ տարվա բյուջեից:Մեր բյուջեն ավելացել է ոչ թե դոտացիայի, այլ սեփական եկամուտների նոր աղբյուրներ գտնելու հաշվին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով համայնքը 2 ծրագիր է ներկայացնելու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

Նախատեսվում է կառուցել խորքային հոր՝ոռոգելի դարձնելով համայնքի եւս 40 հեկտար տարածք, ինչպես նաեւ ասֆալտապատել անբարեկարգ վիճակում գտնվող Մարշալ Բաղրամյան փողոցը: Ծրագրերի հաստատման դեպքում համայնքը կներդնի անհրաժեշտ գումարի 40 տոկոսը: «Մենք կունենանք ներդրման համար անհրաժեշտ գումարը եւ կանենք հնարավորը, որպեսզի մեր հավաքագրված եկամուտներն ուղղվեն համայնքի զարգացմանը, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-նշեց համայնքի ղեկավարը: Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]