1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայում ՌԴ դեսպանը Լոնդոնին առաջարկել է «ռուսական հետք» գտնել Նապոլեոնի թունավորման մեջ

Իտալիայում ՌԴ դեսպանը Լոնդոնին առաջարկել է «ռուսական հետք» գտնել Նապոլեոնի 
թունավորման մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը կոչ է արել Մեծ Բրիտանիային դադարել զարգացնել «հակառուսական հիստերիան»՝ շարունակելով Մոսկվային անհիմն մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, ինչպես նաև անվանել դա «հարձակում» և «սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Corriere della Sera-ում հրապարակված նամակում դիվանագետը մատնանշել է բրիտանական կողմի հայտարարությունների անհեթեթությունն ու անընդունելիությունը:

«Լոնդոնի պաշտոնական ներկայացուցիչները հասել են նրան, որ բացեիբաց Ռուսաստանը համեմատում են հիտլերյան Գերմանիայի հետ, իսկ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 1936 թվականի Օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի են ունեցել Գերմանիայում: Աշխարհի պատմության վերակառուցումն ավարտելու համար բրիտանական մեկնաբանություններին մնում է «ռուսական հետք» գտնել Ելենա կղզում Նապոլեոնի թունավորման մեջ»,- գրել է Ռազովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]