1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը

Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից հետ կանչել իր դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ խորհրդակցությունների անցկացնելու համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:

«Ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը դիտարկում է իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը:  

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։ The Times-ը տեղեկացրել է, որ արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]