Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունն ունի պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերն ընդլայնելու ռազմավարություն. մասնավոր սեկտորը ևս հետաքրքրված է

Կառավարությունն ունի պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերն 
ընդլայնելու ռազմավարություն. մասնավոր սեկտորը ևս հետաքրքրված է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում պետություն-մասնավոր համագործակցության համար օրենսդրական դաշտը բարելավելու և  օրինական հենք ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի  զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը նկատում է, որ Հայաստանի կառավարության և մասնավոր ընկերությունների միջև համագործակցության ակտիվացումը տեղավորվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման գաղափարի շրջանակներում՝ շեշտելով, որ PPP ծրագրերն ընդլայնելու ռազմավարություն կա:

«Ընդհանրապես PPP ծրագրերը պետք է շատացնենք, և դրանք էլ ավելի ընդլայնելու ռազմավարություն կա: Հիմա PPP օրենսդրական դաշտի վրա ենք աշխատում, որ դա արդեն օրինական հենք ունենք: Համենայնդեպս, ինչպես մենք հասկանում ենք՝ մասնավոր սեկտորն էլ շատ հետաքրքրված է PPP  ծրագրերով»,- ասաց Ավակ Ավակյանը:

Նա հավելեց, որ այս ամենն արդեն իսկ ազդանշան է, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ ճիշտ ճանապարհի վրա է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում մարտի 23-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական «Simed Construction» ընկերության միջև: Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանըՀանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցերՄասնավորապեսանդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցմանինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]