Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուժգին քամին տանիքներ է վնասել. ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգոնություն

Ուժգին քամին տանիքներ է վնասել. ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգոնություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ):

Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15x15 մ):

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ԱԻՆ-ը ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]