Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվել է

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը, մարտի 23-ին տեղի ունեցած նիստին նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։

Բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գայանե Մարմարյանն ամփոփ ներկայացրել է արտաքին գնահատման արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Այնուհետև Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին։ Հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։

Հյուսիսային համալսարանը 2015թ. ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Փորձագիտական խումբը, մատնանշելով  բուհի խնդիրները, թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն էր մատուցել։ Բուհն էլ, հիմքում ունենալով փորձագետների խորհրդատվությունը, թերությունների վերացման ծրագիր էր կազմել և իրագործել՝ պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետվություն ներկայացնելով իրականացվող փոփոխությունների և արդյունքների  մասին։

2017թբուհը դիմել էր վերահավատարմագրման։ Տեղացի և միջազգային փորձագետներից կազմված խումբը փորձաքննություն է իրականացրել բուհում, գնահատել  թերությունների վերացման ծրագրի արդյունքները և հետագա բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։ Բուհը կազմել է թերությունների վերացման նոր ծրագիր, որը կիրականացնի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ Հավատարմագրման կարգի համաձայն, ՈԱԱԿ-ին հաշվետու լինելով բարելավման  գործընթացների և արդյունքների մասին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am