Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում սպասում են ԱՄՆ արտոնությունների GSP համակարգի երկարաձգմանը

Հայաստանում սպասում են ԱՄՆ արտոնությունների GSP համակարգի երկարաձգմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ արտոնյալ ռեժիմով կրկին հնարավոր կդառնա Կոնգրեսի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) երկարաձգումից հետո, որոշումը նախատեսվում է ընդունել առաջիկայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ում գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին: Նրա խոսքով` նշյալ ծրագրի երկարաձգումից հետո լրացուցիչ ծախսեր կատարած տնտեսվարողները կփոխհատուցվեն: «ԱՄՆ GSP համակարգն այս փուլում չի գործում բոլոր երկրների համար: Կոնգրեսը պետք է այն երկարացնելու մասին որոշում ընդունի առաջիկայում: Իսկ այս ընթացքում այն ընկերությունները, որ ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, արդեն ԱՄՆ կոնգրեսի որոշման դեպքում հետ կստանան իրենց գումարները»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ լիահույս են` համակարգը կշարունակի գործել և արտահանողները խնդիրներ չեն ունենա:

Անդրադառնալով ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղ ներկրելիս ավելացված 10 տոկոս մաքսատուրքի խնդրին` Հովհաննես Ազիզյանը նշեց, որ այս հարցում ևս կարգավորման որոշակի մեխանիզմներ են գործում: «Քանի որ ալյումինե փայլաթիթեղը մեր արտահանվող ապրանքներից է, այս հարցը ևս քննարկել ենք: Մեզ տեղեկացրին, որ արդեն իսկ սահմանվել է հատուկ ընթացակարգ և այն նիստի շրջանակներում փոխանցվել է հայկական կողմին։ Ընթացակարգի համաձայն, ամերիկյան կողմից ներմուծող ընկերությունները կարող են դիմել և, հիմնավորելով նման ապրանքն ավելի ցածր մաքսատուրքով ներմուծելու անհրաժեշտությունը, հնարավոր է ստանան նաև արտոնություն և լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքը չգանձվի»,-տեղեկացրեց փոխնախարարը: 

Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝Հայաստանից, կարող է արտահանվել ԱՄՆ արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսային վճարների

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]