Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» հանդամասում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 12 հա խոտածածկույթ

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» հանդամասում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 12 հա խոտածածկույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 23-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ Ապա, «Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը վերահսկվում է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հրդեհի օջախներին մոտենալ հրշեջ-ավտոմեքենաներով, հրդեհաշիջումն իրականացվել է բացառապես մարդկային ռեսուրսներով: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին:

Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից և 2 քաղաքացի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]