1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուր. ՈՒՂԻՂ

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուր. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 12-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կազմել են՝   Կարյակին (Ռուսաստան)-Կարուանա (ԱՄՆ), Կրամնիկ (Ռուսաստան)- Սո (ԱՄՆ), Մամեդյարով (Ադրբեջան)- Լիժեն (Չինաստան):

11-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել: Ֆաբիանու Կարուանան ունի 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5  միավոր ունի Շահրիյար Մամեդյարովը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերն են կիսում Սերգեյ Կարյակինը և Ալեքսանդր Գրիշչուկը: Դին Լիժենն ունի 5,5, Վլադիմիր Կրամնիկը՝ 5, Ուեսլի Սոն 4,5, իսկ Լևոն Արոնյանը 3,5 միավորով վերջինն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]