Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը 6 ժամ խաղից հետո կրեց 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում

Արոնյանը 6 ժամ խաղից հետո կրեց 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 5-րդ պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիայի  քայլին Արոնյանն անձնատուր եղավ:

Միաժամանակ ընթացող մյուս պարտիաներում Սո-Մամեդյարով, Կարուանա-Կրամնիկ, գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]