1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոս Անջելես, դիմավորիր Զլատանին. Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Լոս Անջելես, դիմավորիր Զլատանին.  Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արդեն նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի հետ:

Տեղեկատվությունը հաստատել է ամերիկյան ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Ակումբը տեսանյութ է պատրաստել, որտեղ Իբրահիմովիչը քայլում է առյուծի հետևից և ասում. «Լոս Անջելես, դիմավորիր Զլատանին»:

Ավելի վաղ Իբրահիմովիչը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ:  Շվեդ հարձակվողը իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ այնպիսի ակումբներում , ինչպիսիք են հոլանդական «Այաքս»-ը,   իտալական «Յուվենթուս»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն, իտալական «Միլան»-ը, «Ինտեր»-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն, «շանգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]