Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Դիանա Գրիգորյանը պատմում է դիմահարդարման կանոնների մասին


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Դիանա Գրիգորյանը մասնագիտությունից զատ հետաքրքրված է նաեւ դիմահարդարմամբ: Նա որոշ ժամանակ դիմահարդարման կուրսեր է անցել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ դեռ չի պատրաստվում դիմահարդարմամբ զբաղվել, բայց սիրում է տեղեկացված լինել եւ հետեւել նոր միտումներին:

«Դիմահարդարման դասընթացի գնացել եմ ինձ համար: Դեռ մտքեր չկան այն մասնագիտություն դարձնել: Ինքս եմ իմ դիմահարդարումն անում: Նախընտրում  եմ հետեւել տենդեցներին: Սիրում եմ ավելի պարզ դիմահարդարում»,- ասաց դերասանուհին:

Խոսելով դիմահարդարման կանոններից`Դիանան նշեց. «Հիմա գրեթե բոլոր աղջիկներն առանց դիմահարդարման տանից դուրս չեն գալիս: Որոշները հետեւում են տենդեցներին, որոշներ` ոչ: Ինքս հետեւում եմ, թե ինչն է նորաձեւ, ինչը` ոչ: Դիմահարդարները խորհուրդ են տալիս, որ ավելի քիչ օգտագործել տոնային քսուկ եւ ավելի բնականին մոտ պարզ դիմահարդարում անել: Հատկապես առօրյայում գեղեցիկ է, երբ ամեն ինչ նուրբ է արված, իսկ երեկոյան խնջույքներին կարելի է թույլ տալ ավելի ընդգծված, վառ դիմահարդարմամբ ներկայանալ: Շատ աղջիկներ տոնային քսուկը չարաշահում են կամ իրենց մաշկին ոչ համապատասխան տոնային քսուկ են օգտագործում, որը խրախուսելի չէ: Չեմ սիրում, երբ առօրյայում կարմիր շրթներկ են քսում: Ցերեկը գեղեցիկ է ավելի բաց եւ նուրբ երանգների շրթներկը»:

Դիանայի խոսքով` թերեւս ամենաօգտագործվող ստվերաներկը շագանակագույնի երանգներն են: «Աղջիկների շրջանում շատ եմ նկատում, որ օգտագործում են ստվերաներկի շագանակագույնի բոլոր երանգներն: Ես ինքս էլ նախընտրում եմ այդ գույնը: Սխալ կարծիք կա, որ սեւ ստվերաներկը նորաձեւ չէ, բայց եթե ամեն ինչ ճիշտ չափով արվի եւ ավելի նուրբ, ապա այն գեղեցիկ կկդիտվի: Ես չեմ ընդունում, երբ աչքերն ու շուրթերը վառ ընդգծված են: Ինձ համար ավելի գեղեցիկ է, երբ դրանցից որեւէ մեկն է ընդգծված»,- եզրափակեց Դիանան: 

Մելինե Տոնոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ