Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է իսպանացի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի 5-ամյա որդին

Մահացել է իսպանացի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի 5-ամյա 
որդին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի  5-ամյա որդին մահացել է՝ շուրջ մեկ տարի ծանր հիվանդության դեմ պայքարից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով: «Իմ որդին՝ Սանտին, մահացել է: Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլորին ստացած աջակցության, սիրո և ջերմության համար: Նա ապրել է խաղաղությամբ շրջապատված՝ հասկանալով իր առաքելությունը մեզ հետ եղած  5 տարիների ընթացքում»,- գրել է Կանիսարեսը:

Ֆուտբոլիստին և նրա ընտանիքին ցավակցություն են հայտնել բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ նրա հարազատ ակումբ «Վալենսիա»-ն:  «Վալենսիա»-ում բոլորը ցավում են ձեր և ձեր ընտանիքի համար»,- ասված է ակումբի ցավակցական ուղերձում:

Ֆուտբոլիստին ցավակցել է նաև իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: «Ռեալ Մադրիդ»-ը խորը ցավով տեղեկացավ Սանտիի՝ Սանտյագո Կանիսարեսի որդու մահվան մասին և ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- ասված է Մադրիդի «Ռեալ»-ի ցավակցական ուղերձում :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]