Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը պատասխանել է «Կոնրադ Ադենաուեր»-ի ծրագրին մասնակից երիտասարդների հարցերին

Արմեն Աշոտյանը պատասխանել է «Կոնրադ Ադենաուեր»-ի ծրագրին մասնակից 
երիտասարդների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարեւորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող հարթակ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է ոչ միայն մեր Առաջին հանրապետության, մայիսյան հերոսամարտերի, այլ նաեւ մեր երկրի խորհրդարանի հարյուրամյակը:

Արմեն Աշոտյանը հորդորել է երիտասարդներին հաջողությունների հասնելու համար լավ սովորել, տիրապետել օտար լեզուների եւ սեփական նպաստը բերել երկրի զարգացման գործում:

Արմեն Աշոտյանի առաջարկով հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով. հարցերը հիմնականում առնչվել են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]