1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում անցկացվող «Ֆրանկոֆոնայի երկամսյակը» ներկայացվել է Լոնդոնում

Հայաստանում անցկացվող «Ֆրանկոֆոնայի երկամսյակը» ներկայացվել է Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում մարտի 22-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկրի ներկայացուցիչ, ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Արմեն Լիլոյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և պատմությունը՝ ընդգծելով այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են Ֆրակոֆոնիային Հայաստանի անդամակցության և համագործակցության հիմքում: Անդրադառնալով ներկայումս Հայաստանում ընթացող «Ֆրանկոֆոնայի երկամսյակին»՝ ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ դրա շրջանակներում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում անցկացվելու է շուրջ 600 մշակութային և կրթական միջոցառում:

Ելույթով հանդես եկավ նաև ՄԹ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պյեր Ժույեն, ով իր խոսքում անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք գագաթաժողովին և հաջողություն մաղթեց Հայաստանին այդ կարևոր առաքելությունում:

Միջոցառմանը ներկայացվեցին նաև գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Արմեն Լիլոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային, Ֆրակոֆոնիայի բոլոր անդամ երկրներին, այդ թվում ներկայիս նախագահող՝ Մադագասկարին, գործուն աջակցության համար: 

Ընդունելությանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսում Թագուհու ներկայացուցիչը, մշակույթի գործիչներ, լրագրողներ, բրիտանական կառավարական, հասարակական հաստատությունների ներկայացուցիչներ, ՄԹ-ում ֆրանկոֆոն համայնքի անդամներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]