Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Տրեբում պատանդներ վերցրած ահաբեկիչը, հավանաբար, մարոկացի արմատական իսլամիստ Է. AFP

Տրեբում պատանդներ վերցրած ահաբեկիչը, հավանաբար, մարոկացի արմատական 
իսլամիստ Է. AFP

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Տրեբ քաղաքում պատանդառությունը, դատելով ըստ ամենայնի, կատարել Է Մարոկկոյի քաղաքացի արմատական իսլամիստը, որն ավելի վաղ արդեն հայտնի Էր Ֆրանսիայի հատուկ ծառայություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննչական շրջաններից ստացված տվյալները:

Ըստ AFP-ի տեղեկատվության, ահաբեկիչը 25 տարեկան Է, նա քրեական պատասխանատվության Է ենթարկվել կողոպուտների եւ թմրանյութերի առեւտրի համար:

Ինչպես հայտնել Է BFM TV հեռուստաալիքը, այդ մարդը պատանդառությունից հետո պահանջել Է ազատել Փարիզում ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, որը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների միակ ողջ մնացած անմիջական մասնակիցն Է: Աբդեսլամը կտրականապես հրաժարվում Է հետաքննությանը որեւԷ ցուցմունք տալ ահաբեկչության նախապատրաստման եւ հանցագործության կատարման մեջ իր դերի մասին: Տրեբում կատարված ահաբեկչության հետեւանքով կան մի քանի զոհվածներ, նրանց թվաքանակի վերաբերյալ տվյալները տարբերվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]