Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում «աղբի կղզին» շատ ավելի մեծ Է. Scientific Reports

Գիտնականները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում «աղբի կղզին» շատ ավելի մեծ Է. Scientific Reports

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել Է աղբի բիծը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում եւ եկել այն եզրակացության, որ այն ավելի մեծ Է, քան համարվում Էր ավելի վաղ: Այս եզրակացությունները մարտի 22-ին հրապարակվել են Scientific Reports ցանցային գիտական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես կարծում են հետազոտողները, «աղբի կղզին» գրեթե ամբողջովին բաղկացած Է պլաստիկից: Դրա ընդհանուր զանգվածը, ինչպես ենթադրվում Է, կազմում Է 45 հազարից մինչեւ 129 հազար տոննա: Բծի մակերեսը մոտավորապես 1,6 մլն քառակուսի կիլոմետր Է, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում Է Ֆրանսիայի տարածքը: Ինչպես ընդգծում են գիտնականները, ավելի վաղ ենթադրվում Էր, որ «աղբի կղզին» մի քանի անգամ փոքր Է:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ճշտված տվյալներն ստացվել են 2015 եւ 2016 թվականներին ինքնաթիռներից եւ նավերից կատարված դիտարկումների միջոցով, ինչպես նաեւ համակարգչային մոդելավորման օգնությամբ: Ինչպես նշվում Է հրապարակման մեջ, բիծը բաղկացած Է ընդհանուր առմամբ 1,1-3,6 տրիլիոն առանձին բաղադրիչներից, որոնք դրեյֆում են ջրում: Մեծ մասամբ խոսքը պլաստիկե աղբի մասին Է, ընդ որում՝ գրեթե կեսը ձկնորսական ցանցեր են: Այս աղբի մեծ մասը ենթադրաբար Հյուսիսային Ամերիկայի եւ Ճապոնիայի առափնյա ջրերից եկած թափոններն են, ինչպես նաեւ այն ամենը, ինչը նետում են նավերի տախտակամածերից: Բազմաթիվ հետազոտողներ այն կարծիքն են հայտնել, որ աղբի բիծը լուրջ վտանգ Է ներկայացնում բնապահպանության, նախեւառաջ, ծովային կենդանական աշխարհի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]