Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը հասել Է 200 միլիոնի
17:13, 23 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram մեսենջերի ակտիվ օգտատերերի թվաքանակը հասել Է 200 միլիոնի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Telegram-ի կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ եթե մեսենջերը երկիր լիներ, ապա այն բնակչության թվաքանակով վեցերորդը կլիներ աշխարհում: «Մինչ մենք անվերապահորեն հավատում ենք մարդկանց, պարզվում Է, որ 200 մլն մարդ Էլ մեզ Է հավատում»,-ասված Է ռելիզում:
Telegram-ն անվճար մեսենջեր Է սմարթֆոնների համար, որը թույլ Է տալիս տեքստեր ու ֆայլեր փոխանակել: Ծրագիրն ստեղծվել Է արտասահմանյան շուկաներում հաստատվելու նպատակադրումով եւ անգլերեն լեզվով Է: Ծառայությունը գործարկվել Է 2013 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում