Մերիլին Մենսոնը թողարկել Է Tattooed In Reverse երգի հոլովակը
17:06, 23 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոք-ռոքեր Մերիլին Մենսոնը թողարկել Է Tattooed In Reverse երգի հոլովակը: Տեսահոլովակը հրապարակված Է կատարողի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակում մի խումբ բժիշկներ գիտափորձեր են կատարում սեւամորթ կնոջ վրա, եւ նա սկսում Է իրեն ագրեսիվ պահել: Այնուհետեւ փորձարկվողն սկսում Է հետամտել հիվանդի մահճակալին գամված Մենսոնին եւ նստում Է նրա դեմքին:
Հոլովակում նաեւ նկարահանվել Է երգչուհի Քորթնի Լավը: Նա մարմնավորել Է բուժքրոջը, որի դեմքը լիզել Է շոք-ռոքերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում