Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ելք»-ը չի շտապում վարչապետի իր թեկնածուի անունը հայտարարելու հարցում

«Ելք»-ը չի շտապում վարչապետի իր թեկնածուի անունը հայտարարելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շարունակում է քննարկումները վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի իրենց թեկնածուի անունը հայտարարելու հարցում չեն շտապում: «Իսկ ինչո՞ւ մենք պետք է այդ հարցում շտապենք, եթե Հանրապետականները չեն շտապում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետն ապրիլի 9-16-ն է: Խորհրդարանում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Վարչապետի ընտրությունը կանցկացվի բաց քվեարկությամբ: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]