Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գողություն «Հայփոստի» մասնաճյուղից. Հրդեհի ահազանգով դեպքի վայր հասած հրշեջները հրդեհ չեն հայտնաբերել

Գողություն «Հայփոստի» մասնաճյուղից. Հրդեհի ահազանգով դեպքի վայր հասած 
հրշեջները հրդեհ չեն հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ Վաղարշապատի մասնաճյուղում անհայտ անձի կողմից կատարվել է գողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, մարտի 20-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել «Հայփոստ» Վաղարշապատի մասնաճյուղից հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են , որ մասնաճյուղում միացել է ձայնաազդանշանային և ազդանշանային համակարգերը, ապա նաև հրդեհի մասին զգուշացնող Fire ազդանշանը:

«Սակայն փրկարարական ծառայության աշխատակիցները  ժամանելով դեպքի վայր, նկատել են, որ հրդեհ ընդհանրապես չկա, իսկ պատուհանը բաց է, կասկածել են, որ տեղի է ունեցել գողություն, ինչի մասին հաղորդել են ՀՀ ոստիկանություն: Դեպքի վայր է մեկնել  քննչական օպերատիվ խումբը:  Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել  ներս և գողացել երկու մոնիտոր, մեկ պրոցեսոր և մոտ 7 հազար դրամ»,- ասաց Տռուզյանը:

Սոնա Տռուզյանի խոսքով` Վաղարշապատի քննչական բաժնում կատարվում է քննություն և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]