Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում

Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ԱՄՆ-ի 
տարբեր քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 21-ին Ֆրեզնոյի քաղաքապետարանում կկատարվի դրոշի բարձրացման արարողություն: Հիմնական զեկուցողն է լինելու «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նախատեսված են նաև Կալիֆորնիայի քաղաքապետ Լի Բրանդը և Ֆրեզնոյի վարչական շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասի ելույթները:

«Իմ ելույթում շեշտադրելու եմ այն հանգամանքը, որ պետք է մեր ջանքերը գործադրել միջազգային դատարաններում Թուրքիայից հատուցում համար: Իմ կարծիքով, կարիք չկա ռեսուրսներ վատնելու ճանաչման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հարութ Սասունյանը:

Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումներ են տեղի ունենալու նաև Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում, Լոս Անջելեսում: Մոնտեբելոյի ցեղասպանության հուշարձանի մոտ կանցկացվի հիշատակի միջոցառում բազմաթիվ հայերի ու պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Նախատեսված է նաև տասնյակ հազարավոր հայերի մասնակցությամբ քայլարշավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]