Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեմ կարծում, որ մեր մեջ կատաստրոֆիկ հետևանքների բերող անհաղթահարելի ճեղքեր կան. Փաշինյանը՝ «Ելք»-ի մասին

Չեմ կարծում, որ մեր մեջ կատաստրոֆիկ հետևանքների բերող անհաղթահարելի ճեղքեր 
կան. Փաշինյանը՝ «Ելք»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ դաշինքում նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ խմբակցության անդամները խորհրդարանում միասնաբար քվեարկում են նախագծերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հույս հայտնեց, որ ի վերջո կգան ընդհանուր հայտարարի ապագա կառավարության ձևավորման դեմ պայքարի մեթոդների հարցում: «Ես չեմ կարծում, որ մենք անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որը կարող է բերել ինչ-որ կատաստրոֆիկ հետևանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում «Ելք» դաշինքի անդամ գործընկեր կուսակցություններին և շնորհակալ է նրանց, որ իրենք էլ հարգանքով են վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը: «Մենք այս պահին ունենք կոնսենսուս, որ այս հարցի վերաբերյալ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Ես մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ մեր գործողությունների ամբողջական ճանապարհային քարտեզը, որովհետև կարծում եմ, որ նրանք պետք է նախապես տեղեկացված լինեն: Այդ առումով մենք աշխատանքային մթնոլորտը պահելու ենք՝ անկախ հետագա իրադարձություններից»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ երբ գա այն պահը, երբ կպարզվի, որ «Ելք»-ում իրենց գործընկեր կուսակցությունների գործողություններն են այն վճռական գործոնը, որ հարցն այս կամ այն կողմ կվճռեն, իրենց գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը գործընթացները  ժողովրդավարության օրինականության և զարգացման հուն տեղափոխելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]