Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է խաղաղ քաղաքական պայքարը. բռնությունն անընդունելի է

Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է խաղաղ քաղաքական պայքարը. բռնությունն 
անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ողջունում է քաղաքացիական և քաղաքական ակտիվության ցանկացած քայլ մի վերապահումով, որ դրանք համապատասխանեն իրենց քաղաքական պատկերացումներին մեթոդաբանության առումով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց համար ընդունելի է քաղաքական պայքարի խաղաղ քաղաքականությունը, որը իրենք անվանում են «բաց ձեռքերի քաղաքականություն»:

«Դա ենթադրում է հստակ գործողություններ, սակայն բացառում է բռնությունը: Ցանկացած բռնություն, նույնիսկ հակաբռնությունը մեզ համար ընդունելի գործողություն չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է համարո՞ւմ է այլ ուժերի հետ համախմբումը ՀՀ ապագա կառավարության ձևավորման դեմ պայքարի հարցում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հարգանքով է վերաբերվում քաղաքացիականև քաղաքական ակտիվության ցանկացած քայլի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]