Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սավչենկոն հացադուլ Է հայտարարել Կիեւի դատարանում

Սավչենկոն հացադուլ Է հայտարարել Կիեւի դատարանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որին ահաբեկչության նախապատրաստում եւ պետական հեղաշրջում Է մեղսագրվում երկրում, մարտի 23-ին հացադուլ Է հայտարարել Կիեւի Շեւչենկովյան դատարանում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես մնում եմ Ուկրաինայում եւ հաճախելու եմ խորհրդարան, որպեսզի նրանք չմոռանան, որ իրենք վախենում են Ուկրաինայի ժողովրդից: Ընդունվել Է ինձ ձերբակալելու քաղաքական որոշում: Եթե ես մնում եմ բանտում, մեկ անգամ եւս ի ցույց կդնեմ՝ ինչ ասել Է Ուկրաինայի ժողովուրդ եւ ինչ ասել Է հերոս: Այսօրվանից ես հացադուլ եմ սկսում»,- հայտարարել Է Սավչենկոն դատարանում, որը նրա նկատմամբ խափանման միջոց Է ընտրում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]