Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գագիկ Սուրենյանը 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն աննախադեպ է համարում

Գագիկ Սուրենյանը 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն 
աննախադեպ է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հանրապետությունում գրանցված 2017 և 2018 թվականի եղանակակլիմայական պայմաններն աննախադեպ է համարում: «Մենք ունեցանք այնպիսի ցուցանիշներ, որոնք անցան պատմության գիրկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Սուրենյանի խոսքով` 2017 թվականին գրանցվեց անոմալ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ: 2018-ի ձմեռը, սակայն, աննախադեպ էր: «Հունվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում բարձ եղավ նորմայից 5-6 աստիճանով: Տաք էր հատկապես Արարատյան դաշտում»,-ասաց օդերևութաբանության կենտրոնի պետը՝ հավելելով, որ փետրվարը Արարատյան դաշտավայրի և Երևանի համար դարձավ մեր պատմության մեջ ամենատաքը` միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր եղավ 6-8 աստիճանով: Այս առումով ռեկորդը պատկանում է 1955 թվականին:

Անդրադառնալով մարտի ամսին գրանցված եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ այն ևս աննախադեպ տաք էր: «Միջին օրական ջերմաստիճանը հանրապետության որոշ հատվածներում նորմայից բարձր էր 12-17 աստիճանով»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]