Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին 

Արա Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի 
աշխատանքներին 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, մարտի 24-28-ը կլինի Ժնեւում (Շվեյցարիայի Համադաշնություն): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ: 

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]