Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատեց Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի սկզբունքները

ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատեց Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովը հաստատել Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունների շուրջ բանակցությունների երկրորդ փուլի բազային սկզբունքները: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Twitter-ում գրել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, որը նախագահել Է Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը:

«ԵՄ-ի 27 երկրները (առանց Մեծ Բրիտանիայի) հաստատեցին Brexit-ից հետո ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ բանակցությունների բազային սկզբունքները»,-հայտնել Է նա: Տուսկն առայժմ մանրամասներ չի ներկայացրել, սակայն ավելի վաղ ԵՄ-ի ինստիտուտների դիվանագիտական աղբյուրները նշել են, որ Բրյուսելը մտադիր Է բանակցությունների երկրորդ փուլում կենտրոնանալ երեք հիմնական թեմաների վրա՝ ազատ առեւտրի առավելագույն լայն գոտու ստեղծում, ԵՄ-ի եւ ՄԵծ Բրիտանիայի քաղաքացիների համար հավասար սոցիալական նորմաների ապահովում, պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, մասնավորապես, ահաբեկչությունից պաշտպանվելու համար:

Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում Էր գործարկել այս տարվա սկզբին, սակայն դա մինչ այժմ տեղի չի ունեցել, քանի որ Brexit-ի պայմաններին նվիրված բանավեճերի առաջին փուլում ծագած տարաձայնություններն այդպես Էլ չեն հաղթահարվել: Կողմերն առայժմ չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ-ում մնացող Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության կազմում հանցակցությունը լքող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի թափանցիկության ռեժիմի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]