1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրավական ակտեր չեն ընդունի. Դավիթ Հարությունյան

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրավական ակտեր չեն ընդունի. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է որոշում կայացվել ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը դիտարկել ոչ թե որպես նախարարություններ, այլ վարչապետին ենթակա մարմիններ: Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման որոշում է կայացվել, քանի որ համարել են՝ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է միայն ֆունկցիա իրականացնեն և քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք ունեցող մարմիններ լինել չեն կարող: «Իսկ ի՞նչ եմ ես հասկանում՝ ասելով քաղաքական որոշում: Քաղաքական որոշումների կոնցենտրացիան նորմատիվ ակտերի ընդունումն է, ակտ, որը տարածվում է այլոց վրա: Մենք չենք նախատեսում, որ ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը ընդունեն նորմատիվ ակտեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ թեմայի վերաբերյալ արդյունավետ քննարկում են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ: «Պարոն Զեյնալյանն ասաց, որ մինչ այս պահը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտեր ընդունում են, իսկ իմ արձագանքը եղավ այն, որ այսուհետև չեն ընդունելու»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելու անհրաժեշտությունը պնդում են «Ելք» խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավորն իր ելույթում նշեց, որ այդ մարմինները պետք է լինեն նախարարություն, ոչ թե վարչապետին ենթակա մարմին, որպեսզի խորհրդարանը դրանց վրա վերահսկողական գործիքներ ունենա: Մարուքյանի խոսքով՝ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները՝ տվյալ պարագայում Ոստիկանության պետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ստիպված չեն լինելու ներկայանալ խորհրդարան, մասնակցել լսումներին կամ կառավարության հետ հարցուպատասխանին, ինչը իրենց համար անընդունելի է:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ շեշտեց, որ այդ մարմինների գործունեության համար ուղղակի պատասխանատվություն է կրելու երկրի վարչապետը, և դրանց գործունեության հետ կապված բոլոր հարցերը պատգամավորները կարող են ուղղել վարչապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]