Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի ավագանու նիստերի լուսաբանման կարգը նմանեցվում է ԱԺ-ում գործող կարգին

Երևանի ավագանու նիստերի լուսաբանման կարգը նմանեցվում է ԱԺ-ում գործող 
կարգին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու նիստերի լուսաբանման կարգում կատարվում են փոփոխություններ, որոնք լիովին համապատասխանում են Ազգային ժողովի նիստերը լուսաբանելու կարգին: Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքը շատ ավելի արդյունավետ է, որովհետև այս դահլիճում յուրաքանչյուր անգամ չեն խոչընդոտում լրագրողները: Ես, իհարկե, նկատի չունեմ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտում է օրենսդիրի աշխատանքը, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Եվ այն, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ուղիղ հեռարձակում է ընթանում, լրագրողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել նիստերին, այլ նաև ձայնագրել նիստի ընթացքը: Այսինքն, սա նրանց հնարավորություն է տալիս պատշաճ կերպով իրականացնել իրենց աշխատանքը: Մենք նրանց չենք խոչընդոտում, նրանք՝ մեզ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց, որ նույն կարգը, որը գործում է խորհրդարանում, ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]