Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրապետությունում ցրտահարության վտանգը կպահպանվի մինչեւ ապրիլի 27-ը

Հանրապետությունում ցրտահարության վտանգը կպահպանվի մինչեւ ապրիլի 27-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է` առաջիկա հինգ օրերին հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Սուրենյանն ասաց, որ ցրտահարության վտանգը կսահմանափակեն հանրապետություն ներթափանցող տաք օդային հոսանքները: «Հանրապետությունում, բարձր ջերմաստիճանով պայմանավորված, պտղատուների վեգետացիան սկսվեց 40 օր շուտ: Մեր պատմության մեջ այս տարի ամենավաղ պտղատուների ծաղկումն է գրանցվել»,-ասաց նա:

Սուրենյանը չբացառեց, որ ապրիլին հնարավոր է ցրտահարության վտանգ լինի: «Հանրապետության հովտային շրջաններում ցրտահարության վտանգ կա մինչև ապրիլի 27-ը: Մենք ունեցել ենք տարիներ, երբ ապրիլի 24-ին և 25-ին ջերմաստիճանն ընդունել է բացասական ֆոն, և գրանցվել է ցրտահարություն: Բայց եթե մենք մարտն արդեն շրջանցում ենք և թևակոխում ենք ապրիլ, ապա ըստ օրերի այդ հավանականությունն ավելի փոքրանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ մարտին ցրտահարության հավանականությունն ավելի մեծ է, քան ապրիլին:

Անդրադառնալով երաշտի մասին խոսակցություններին՝ օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ մարտին տեղումների քանակը եղել է նորմային մոտ, ապրիլին էլ տեղումները նորմայից ավելի կլինեն: «Քանի որ ձնածածկույթն այս տարի բավական քիչ էր, սպասվելիք տեղումները կմեղմեն սակավաջրության վտանգը»,-հավելեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]