Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ը կուժեղացնի անձնական տվյալների պաշտպանությունը դրանց օգտագործման սխեմաների որոնման փոխարեն. Ցուկերբերգ

Facebook-ը կուժեղացնի անձնական տվյալների պաշտպանությունը դրանց օգտագործման սխեմաների որոնման փոխարեն. Ցուկերբերգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգտատերերի տվյալների արտահոսքի՝ Facebook ընկերության նախաձեռնած հետաքննությունը միտված Է առաջին հերթին խոցելիությունների վերացմանը եւ նման միջադեպերի կանխմանը, այլ ոչ թե այդ տվյալների կիրառման սխեմաների հսկմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցում: Ընկերությունը մտադիր Է կատարել տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի ստուգում, որոնք օգտատերերի տվյալների վիթխարի ծավալներ են հավաքում, եւ, Ցուկերբերգի խոսքով՝ դա ընկերության վրա «միլիոնավոր դոլարներ» կնստի:

Facebook-ի ղեկավարը հավելել Է, որ առայժմ չգիտի, թե որքան ժամանակ կշարունակվեն ստուգումները: «Հետաքննությունը կարող Է բացահայտել անազնիվ մշակողներին եւ որոշել, թե ում տվյալներն են հանձնվել երրորդ ձեռքի»,- հայտարարել Է Ցուկերբերգը: «Այն, ինչ մենք անում ենք, նպատակ ունի բարդացնել տեղեկատվության անիրավական օգտագործման հնարավորությունը յուրաքանչյուրի համար»,- ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]