Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարտի 24-ին Իրաքի տարածքից Հայաստան ուժեղ տաք օդի ալիք կներթափանցի

Մարտի 24-ին Իրաքի տարածքից Հայաստան ուժեղ տաք օդի ալիք կներթափանցի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Մարտի 24-ին Իրաքի տարածքից Հայաստան տաք օդի ալիք կներթափանցի, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` հանրապետությունում սպասվում են տեղումներ վաղը ուշ երեկոյան: «Տեղումները կշարունակվեն նաեւ մարտի 25-ին: Մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ եւս տեղումներ են սպասվում»,-հավելեց նա:

Չնայած հանգստյան օրերին Հանրապետությունում սպասվող ուժգին քամիներին, Սյունիքի հովտային գոտում, Մեղրիում, Ղափանում Ագարակում եւ հարակից բնակավայրերում ջերմաստիճանը  ցերեկը կհասնի մինչեւ 31-33 աստիճանի: Արարատյան դաշտում` 26-28 աստիճանի , Տավուշի հովտային գոտում` մինչեւ 28 աստիճանի:

«Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկը ջերմաչափը ցույց կտա 20 աստիճան: Մարտի  25-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, բայց մարտի 27-ից, հարավային տաք օդային հոսանքներով պայմանավորված, ջերմաստիճանը կբարձրանա: Մարտի 27-ին եւ  28-ին եւս կլինի շատ բարձր ջերմաստիճան»,-հավելեց Գագիկ Սուրենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]