1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելն ընդունեց Սաուդյան Արաբիայի օդային տարածքով անցած առաջին առեւտրային ինքնաթիռը. Al Sumaria

Իսրայելն ընդունեց Սաուդյան Արաբիայի օդային տարածքով անցած առաջին առեւտրային ինքնաթիռը. Al Sumaria

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Air India ավիաընկերության Boeihg-787 մարդատար ինքնաթիռը 70 տարվա ընթացքում առաջին առեւտրային չվերթն Է կատարել Իսրայել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով: Մարտի 23-ին այս մասին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Air India ավիաընկերության Al139 չվերթը, որը Նյու Դելիից մեկնել Էր Թել Ավիվ, Բեն Գուրիոն օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 22:10-ին: Ըստ ավիաընկերության հաղորդումների՝ Air India-ն պլանավորում Է նման չվերթեր կատարել շաբաթական երեք անգամ: Սպասվում Է, որ սաուդյան թագավորության տարածքով օդային միջանցքը Հնդկաստանից Իսրայել թռիչքի ժամանակը կկրճատի առնվազն երկու - երեք ժամով:

1948 թվականին Իսրայելի Պետության կազմավորման պահից ի վեր հրեական պետություն ընդամենը երկու ուղիղ թռիչք են կատարել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով: Երկու անգամ Էլ ինքնաթիռները փոխադրել են ԱՄՆ-ի նախագահների՝ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Դոնալդ Թրամփին: Ավելի վաղ մարտի 7-ին հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիան Air India ավիաընկերությանը թույլատրել Է օգտագործել թագավորության օդային տարածությունը դեպի Իսրայել թռիչքների համար: Ներկայում Սաուդյան Արաբիան եւ Իսրայելի Պետությունը դիվանագիտական հարաբերություններ չունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]