1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը մտադիր է հետագայում Սահմանադրությամբ սահմանել «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը

Կառավարությունը մտադիր է հետագայում Սահմանադրությամբ սահմանել «Ազգային 
հերոս» բարձրագույն կոչումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հետագայում հանդես կգա Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախաձեռնությամբ և կսահմանի «Ազգային հերոս» բարձրագույն կոչում: Ազգային ժողովում «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Քանի որ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ նախագահը պարգևատրում է պետական պարգևներով և պատվավոր կոչումներով և բարձրագույն պարգևն այլևս սահմանված չէ, մենք օրենքի նախագծում ամրագրել ենք, որ ազգային հերոս կհամարվի այն անձը, ով կպարգևատրվի «Հայրենիքի շքանշանով»: Քննարկումների ընթացքում եկանք համաձայնության, որ «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը մենք առանձին պետք է սահմանենք, բայց հիմա դա չենք կարող անել, քանի որ հակասության մեջ կմտնենք Սահմանադրության հետ: Դրա համար հիմա մենք փոփոխություն չենք արել, սակայն հետագայում հանդես կգանք Սահմանադրության համապատասխան հոդվածում փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ, որից հետո «Ազգային հերոս» բարձրագույն կոչում կսահմանենք նաև օրենքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ Սահմանադրության այդ հոդվածում փոփոխությունները կարող են իրականացնել առանց հանրաքվեի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]