Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մետաղների ներմուծման ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

Մետաղների ներմուծման ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մարտի 23-ին սահմանել Է պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսեր: Ցուցակից հանել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում պետք Է ընդունվի մինչեւ մայիսի 1-ը: այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում:

Տուրքերը սահմանվում են պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի նկատմամբ՝ համապատասխանաբար 25 տոկոսի եւ 10 տոկոսի չափով: «Մաքսերը, որոնց մասին հայտարարել Է (ԱՄՆ) նախագահ (Դոնալդ Թրամփը), ուժի մեջ են մտնում 2018 թվականի մարտի 23-ի ուրբաթ օրը 00:01-ին (Երեւանի ժամանակով 08:01-ին)»,- ասված Է հայտարարության մեջ: Մաքսերը ժամանակավորապես (մինչեւ մայիսի 1-ը) չեն սահմանվի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Մեքսիկայից, Կորեայի Հանրապետությունից, ինչպես նաեւ Եվրամիության երկրներից ներմուծվող արտադրանքի համար:

Մինչեւ այդ ժամկետն ԱՄՆ-ի իշխանությունները կքննարկեն «ազգային անվտանգության սպառնալիքի վերացման ընդունելի երկարաժամկետ այլընտրական միջոցները»: Սպիտակ տունն ընդգծում Է, որ մնացած երկրները, որոնց նկատմամբ սկսել են գործել մաքսատուրքերը, նույնպես կարող են Միացյալ Նահանգների հետ քննարկել ցուցակից իրենց հանելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]