Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ  տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նիստը անմիջապես հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու:

Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]