Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ

Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կազմակերպված «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Բանկը սկսել է  վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր։     

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը իր խոսքում նշեց. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, և հանգիստ կարելի է այդ քայլին գնալ»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց. «Համայնքների կայուն և շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարևորագույն և առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող և խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկը արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաև կարևորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»։

Նա նաև հավելեց, որ համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին մենակ չենք թողնելու և բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցելու ենք նրանց՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչև նշված առավելությունները ճիշտ  կառավարելու և հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։

Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]