Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում վտանգավոր քամիներ են սպասվում

Հայաստանում վտանգավոր քամիներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 24-ի կեսօրից հետո մինչեւ 25-ի կեսօր վտանգավոր ուժգնությամբ քամիներ են սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ Սեւ ծովի տարածքի վրա ցուրտ օդային հոսանքների եւ հանրապետությունում ձեւավորված տաք օդային հոսանքների արդյունքում Հայաստանի վրա մթնոլորտային ճակատ կձեւավորվի:

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչեւ 30-35 մետր վայրկյանի: Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում՝ 20- 25 մետր վայրկյանի»,-ասաց նա: Սուրենյանի խոսքով՝ ուժեղ քամու ընթացքում կարող են կոտրվել ծառեր, պոկվել տանիքներ, գովազդային վահանակներ: «Ազգաբնակչությանը եւ տնտեսավարողներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել»,-հավելեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]