1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում էլեկտրահարումից մահացել է տատիկը և վնասվել 10 ամսական թոռնիկը. ննջարանում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան

Երևանում էլեկտրահարումից մահացել է տատիկը և վնասվել 10 ամսական թոռնիկը. ննջարանում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։

2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից  «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է  մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն  վնասվածքներով:

Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]