Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն 13 մարդ Է զոհվել Վիետնամի բնակելի համալիրում բռնկած հրդեհից

Առնվազն 13 մարդ Է զոհվել Վիետնամի բնակելի համալիրում բռնկած հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 մարդ Է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից: Այդ մասին մարտի 23-ին հայտնել Է Associated Press լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարդկանց մեծ մասը մահացել Է՝ շնչահեղձ լինելով ծխից, ոմանք լուսամուտներից թռել են մեծ բարձրությունից:

Բնակելի համալիրը գտնվում Է Հոշիմինի հարավում եւ ներառում Է 14-ից մինչեւ 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում Է ավելի քան 700 բնակարան: Նշվում Է, որ հրդեհն սկսվել Է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած Էին: Ըստ որում տուժածներից շատերը հայտարարել են, որ չի գործել հրշեջ ազդասարքը, եւ իրենք այդ մասին իմացել են, միայն այն ժամանակ, երբ ծուխն ու կրակը հասել են մինչեւ իրենց բնակարանները: Հրշեջներին մեկ ժամից ավելի Է պահանջվել կրակի տարածումը կանգնեցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]