Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի խորհրդարանը չկարողացավ պատգամավոր Տուրուլին ընտրել տարածաշրջանի նոր ղեկավար

Կատալոնիայի խորհրդարանը չկարողացավ պատգամավոր Տուրուլին ընտրել տարածաշրջանի նոր ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում: Պալատում կայացած առաջին քվեարկության ընթացքում հավակնորդին անհրաժեշտ Էր խորհրդարանականների բացարձակ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ առնվազն 68 ձայն 135-ից: Մինչդեռ միայն 64 պատգամավոր արտահայտվեց ի պաշտպանություն Տուրուլի:

Ուստի երկու օրից խորհրդարանում վերստին կարող են անցկացվել քննարկումներ եւ քվեարկություն, սակայն այդ դեպքում հավակնորդին բավարար կլինի արդեն խորհրդարանականների պարզ մեծամասնության աջակցությունը: Սպասվում Է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացի» գործով անցնող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնպես նրանց թվում Է, ում երկրի դատախազությունը մեղադրում Է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ:

Գերագույն դատարանը նաեւ պետք Է խափանման միջոց ընտրի կասկածյալների համար: Եթե դատարանը որոշի հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել պատգամավորին, ապա պարզ չԷ՝ նա կկարողանա արդյոք ներկայանալ խորհրդարան՝ մասնակցելու իր թեկնածության շուրջ կրկնական քննարկումներին: Սկզբնապես տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկվել Էր Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը: Իսպանիայի տարածքում այդ քաղաքական գործչի ձերբակալման օրդեր Է գործում, որին դատախազությունը խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ Է մեղադրում Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո:

Այդ կապակցությամբ նա չԷր բացառում այդ պաշտոնը դիստանցիոն զբաղեցնելու հնարավորությունը: Այդուամենայնիվ, Սահմանադրական դատարանը դեմ արտահայտվեց իրադարձությունների նման զարգացմանը: Այդժամ Պուչդեմոնն առաջարկեց, որ Կատալոնիայի առաջնորդի պաշտոնի համար առաջադրվի իր զինակից պատգամավոր Ժորդի Սանչեսի թեկնածությունը, որը խռովության հնարավոր հրահրման գործի ֆիգուրանտ Է եւ անցյալ տարվա հոկտեմբերի կեսին կալանքի տակ Է վերցվել մինչեւ հետաքննության ավարտը: Այդուհանդերձ, մարտի 21-ին Սանչեսը հրաժարվեց այդ պաշտոնին հավակնելու հնարավորությունից, ինչից հետո առաջադրվեց Տուրուլի թեկնածությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]