Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը պատրաստվում մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների վրա

Չինաստանը պատրաստվում մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը մարտի 23-ին հայտարարել Է, որ քննարկում Է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Associated Press գործակալությունը:

ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ ասված Է, որ այդ միջոցները կարող են ձեռնարկվել «հավասարակշռելու համար այն վնասը, որը Չինաստանի շահերին հասցվում Է ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացումից»: Խոսքը վերաբերում Է 128 անուն ամերիկյան ապրանքների մաքսերի բարձրացմանը, որոնց ներմուծումը Չինաստան, 2017 թվականի վիճակագրությամբ, կազմել Է 3 միլիարդ դոլար: Մարտի 23-ին ուժի մեջ Է մտնում ԱՄՆ-ի նախագահի հրամանագիրը պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ համապատասխանաբար 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսերի սահմանման մասին:

Բացի դրանից, մարտի 22-ին նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է 60 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսեր սահմանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ առեւտրական հարաբերություններում Չինաստանի հավելուրդը դուրս Է եկել վերահսկողությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]