1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պաշտոնաթող Թիլերսոնն իր գործընկերներին խնդրել Է օրական գոնե մեկ անգամ բարյացակամ լինել մարդկանց նկատմամբ

Պաշտոնաթող Թիլերսոնն իր գործընկերներին խնդրել Է օրական գոնե մեկ անգամ բարյացակամ լինել մարդկանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել Է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել Է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ Է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:

Նրա ելույթը հեռարձակվել Է Պետդեպի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ձեզ կխնդրեի օրական գոնե մեկ անգամ բարյացակամություն դրսեւորել այլ մարդկանց նկատմամբ,- ասել Է նա իր ելույթի ավարտին:- Այս քաղաքը կարող Է շատ չար լինել»: «Մեր երկիրը բախվում Է մի ամբողջ շարք մարտահրավերների ու ազգային անվտանգության սպառնալիքների: Այդ պայմաններում, ինչպես երբեք կարեւոր են ձեր ջանադրությունը եւ Պետդեպարտամենտում ձեր պարտականությունները կատարելու հանձնառությունը»,- հավելել Է Թիլերսոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]