Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը: «Արսենալ»-ի ֆուտբոլիստը 8-րդ անգամ (7-րդ անգամ անընդմեջ) ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնյան ակումբը մեջ է բերել Մխիթարյանի խոսքերն այն մասին, թե ինքն ուրախ է մանուկների հերոսը լինել:

Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]