Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռ չի անցկացրել ինստիտուցիոնալ քննարկումներ


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում այդ հարցը չի քննարկել, իսկ առանձին-առանձին քննարկումներ եղել են, և թե ես, թե իմ գործընկերները մեր կարծիքները հայտնել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենք պետք է կայացնեն որոշում՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները: «ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ իր կարծիքը մի քանի անգամ արտահայտել, որ  հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները,  Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ  գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ